Ես որոշեցի մի քիչ շեղվել նախագծից և գնացի Դիլիջան,Տավուշի մարզ:Սկզբում ես և իմ ընտանիքը կանգ առանք Սևանա լճի մոտ որտեղ մի քանի գեղեցիկ լուսանկար արեցինք:Մոտավորապես երկու ժամից մենք արդեն Դիլիջանում էինք: Առաջին հերդին մենք գնացինք Եղջերուների բուծման Ազգային պարկ:Դրանք, կոչվում էին Կովկասյան ազնվացեղ Եղջերուներ: Նրանց բերել են Պարսկաստանից որպեսզի բազմացնեն և բաց թողեն Հայկական անտառներում: Մենք կերակրեցինք եղջերուներին վարունգով և ինքներս էլ մի լավ ճաշեցինք:Արգելոցը գտվում էր, անտառի մեջ ինչի հաշվին էլ այնտեղ չկաին աղբամաններ, բայց կային նստարաններ և անգամ հուշանվերների սրահ:Հետո մենք, ուղևորվեցինք դեպի Պարզ լիճ: Այնտեղ շատ էին զբոսաշրջիկները: Այնտեղ կար խաղահրապարակ նստարաններ և աղբամաններ, ամեն քայլափոխին:Այնտեղ ես հանդիպեցի իմ ընկերոջը՝ Ալեքսին:
Աշունը Դիլիջանում
Պատասխանել







