Համո Սահյան․ Աշուն
Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
ԵՎ հրաժեշտ է ասել
Կռունկը մեր աշխարհին։
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ։
Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի․․․
Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ, թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք, ինչքան է ուրախ։
Առաջադրանքներ՝
1.Փորձի՛ր ինքդ վերնագրել բանաստեղծությունը։
Աշնան գույները
2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր։
քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ, թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք, ինչքան է ուրախ։
3. Յուրաքանչյուր քառա տող բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսի՞ն է:
Առաչին տանը աշունը որսկեզոց էր
Երկոր տանը աշունը հարմարավ էտ էր
Երորդ տանը աշունը անձրև որ էր
Չորոր տանը աշունը ցռտում էր