մայրենի 28/11/2019

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:

— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…

Երկրորդ մաս

Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։Դուրս գրի՛ր անծանոթ  բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
փոքրիկԴուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր:

Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։Ինքդ վերնագրի՛ր պատմությունը:
շատ լավ քեկյանթ

Մաթեմատիկա 28.11.2019

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Առաջադրանքներ

  1. Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 3 է, միավորը՝ 4 , տասհազարավորը՝ 2, մնացած թվանշանները՝ 6։
    626634
  2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման  կարգով․
  3.  1200, 2500, 41010, 52070, 6000
  4. 3200, 1340, 540, 100, 290
  5.  3368, 2358, 2321, 101, 15
  6. 2065, 3112, 4499, 9999, 7885510

3․Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

 100

4․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե հանելին մեծացնենք 10-ով։

10-ով

5․ Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

7

6․Քառակուսու պարագիծը   24 մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

6

7․ Հաշվիր արտահայտության (3000 + 80‧5) : 100 + 270  արժեքը։

304

8․ Երկու արկղում միասին կա 50 կգ խնձոր։ Երբ առաջին արկղից  10 կգ լցրեցին երկրորդ արկղի  մեջ, արկղերում խնձորների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ խնձոր  կար արկղերից յուրաքանչյուրում։

15,35

9․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

48

10․Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝

12>9>1236։

My day

I go to school at nine օ՝clock( Ես գնումեմ դպրց ժամը ինին դպրոց)

I go to a swimming class at six o`clock.(ես գնումեմ ժամը վեցին լողի դասարան)

I go to an English class at three o`clock(ես գնումեմ ժամը երեքին անգլերենի դասարան)

I go to a Russian class at one o`clock(ես գնումեմ Ռուսերենի դասարան ժամը մեկին)

մայրենի

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ. 5 — Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին, դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ, որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ հասկացողություն: Երկաթը պատասխանեց ոսկուն. — Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս. ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք: Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը, իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա: — Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ուրիշի լավությունը չես տեսնում:

1.Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը։

Պետքչե գլուխ գովալ կտեսնես որ դու կմաշվես

2. Քո շրջապատում կա՞ն պարծենկոտ մարդիկ։ Դու նրանց ի՞նչ ես խորհուրդ տալիս։

Այո կան ես խորութեմ տալիս այլ այտպես չլնել

Որտև այտ շատ շատ շատ շատ վատ բան է

Երկու այծերը

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա: Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար: 3 — Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը: — Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը: — Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա: — Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես: Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

1.Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը։

որ պետքե իրար նեղ ճանապարում ժիչել ալեվս ասումեմ որ ամենտեղ

2.Նմանատիպ մի պատմություն էլ դու հորինի՛ր:

Լինումե-չիլինում մի առչե լինում այտ առչը միշտ առյուծի տուներ քանդում մի օր առյուծը որոշեց գիշերը որսի գնալ հենցետ պահի առչը դուս թռավ և ելի ուզեցավ առյուծի բունը քանդի և առյուծը իսկզբանե իմացավ կրակեց առվի փորը տրաքեց և առչը սարքուեց տները որը քանդելեր առյուծի տները և ինչպես գիտեք առյուծը կեդանինեի թագավորնե և հայտարարեց որ մեր երկրում առյուծ ցմնա և բոլոր կեդանիերը հացակվեցին առջի վրա

Ճամփորդական պատում

Մենք գնացինք Էրեբունի թագարան, այտեղ տեսանք Էրեբունի ամրոցի կրկնօրինակը և տեսանք սեպագիրներ, տեսանք քարե արձաններ և գործիքներ, գահի մասեր և նկարներ և փայտե,ր որոնցով կառուցել են տանիքները և տեսանք տարբեր կենդանիներով կուժեր և խմիչ քների երկաթե բաժակներ, արկղեր , նիզակներ, վահաներ և հենց թանգարանի հետևը Արին բերդի վրա էլ գտնվում էր Էրեբունի ամրոցը: Մենք քայլեցինք ամրոցի տարբեր լաբիրինթոսներով և այտեղ մենք տեսանք թագավորի և թագուհու սենյակը ,մենք տեսանք սենյակը, որում պավում էր ձիերը և հացահտիկը: Եվ մենք գնացինք Վարդավառի այգի կամ Թոխմախ գյոլ, մենք այտեղ փքաբլիթներ կերանք և շատ շատ լավ խաղացինք:

Հողի կազմությունը

Մենք փչացած ծաղկին համեմատեցինք լավ աճող ծաղկի հետ, երկու թափացիկ տարայում երկու նույն չափ հող լցրեցինք փչացած ծախկի հողը լցրեցինք առաջին տարայի մեջ այդ հողի մեջ պղպջակներ էին հելնում դա նրա օդն է և տարորինակ բաներ դուս եկան դա նրա հումուսն էր և միանգամից դառավ կավա գույն և գետնին իջան ավազը և այտեղ սպիտակ շերտ այդ շետի անունը ավազ էր և վեչապես երկորոդ ծաղիկը դրեցինք տեսանք որ այդ ծաղկի մեջ լիքը ավազ կար քան մյուսում բայց ածխաթթու գազը և հումուսը և օդը քիչ էր որովետև ծաղիկը մեռած չէր:

Էրեբունի թանգարան

Էրեբունիի պատմահնագիտական արգելոցը — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Արգելոց թանգարանը այսօր իր գործունեությամբ իրայկանացվում է Կարմի բլուր և Շենգավիթ մաստաճյուղերով: Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով :

Էրեբունի ամրոց

Էրեբունի ամրոց, պատկական հուշաձան, գտնվում է Հայաստանի հանրապետությա մայրա քաղաք Երևանի Էրեբունի վաչական շրջանում՝ Արին բերդ բլըրի վրա: Հիմնա դրվել է մ.թ.ա թվականին Վանի թանգավորության արքա Արգիշտի Առաչին: