1.Ընդգծի՛ր ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն):
Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց, ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։
2.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։
- Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
- Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
- (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
- Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն ( դասախոս, դասախոսի)։
- Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։
3.Փակագծերում տրված տարբերակներից մեկը ընտրի՛ր և ընդգծի՛ր։
- Այսօր հայոց պատմական Արցախ աշխահը մեծ մասով ազատագրվել է ադրբեջանական գերիշխանությունից (ի շնորհիվ, շնորհիվ) հայ անձնուրաց ազատամարտիկների։
- Վիրավոր ըկերոջ կյանքը փրկելու համար, (փոխանակ, փոխարեն) շտապ օգնություն կանչելու, վազել էր հոր հետևից։
- Ի՞նչ կար այդ անհունի մեջ, այդ արծաթազօծ լույսի (ներքո, ներքև)։
- Փաստաբանը շատ կարճ ժամանակում հասցրեց հանգամանորեն ծանոթանալ (փաստերին, փաստերի հետ)։
- Այդ (հարցի վրա, հարցին) ուզում եմ անդրադառնալ մի քանի առումներով։
4.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երփներանգ։
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղպ:
Ա. Թարգմանել, կարագ, մարգարիտ, պարգև, արքա, քրքչալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ,
(կապույտ) ավագ:
Ա. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօթևան, բացօթյա:
5.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով
միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ
փոփոխություննե՛ր արա):
Որսորդներն իրենց շների հետ հայտնվեցին: Վախկոտ նապաստակն իր համար թռչկոտում
էր անտառի բացատում (երբ, երբ որ)
Աղվեսը ուզում էր խախտել պայմանն ու դուրս թռչել: Այծը նախատեց աղվեսին: ( հենց որ,
երբ)
Կարապները չէին ուզում ապրել մարդկանց մոտ ու երգել նրանց համար: Ծիծեռնակները
ծաղրում էին կարապներին: (քանի դեռ, այնքան ժամանակ)
Մեղուները չէին ուզում իրենց մեղրը մարդկանց տալ: Նրանք որոշեցին խայթոցով վնասել
մեղրը տանողներին: (ուստի, հետևաբար)
Ծովի ջուրը չի խմվում: Ծովին հասնելը փրկություն էր թվում: (թեև, չնայած, բայց)
Ձեռքը մեկնեց անկարգին բռնելու: Մտքինը նրան պատժելը չէր: (թեև, չնայած, բայց)