Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բյուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։
Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Հերմոնի վանքը հիմնադրվել է 936 թ․ Սմբատ իշխանի և եպիսկոպոս Հակոբի կողմից: Այն հայտնի է եղել որպես խոշոր կրոնական և մշակութային կենտրոն, որտեղ գործունեություն են ծավալել նշանավոր փիլիսոփաներ, արվեստագետներ, տարբեր ձեռագրերի հեղինակներ։ 1338 թ․ այստեղ հայ մեծանուն մտավորականներից մեկի աշակերտը հիմնադրել է դպրոց: Այսօր հնագույն ճարտարապետական հուշարձանի գմբեթը և հարավային պատերի մի մասը քանդած են: Վանքի շրջապատված է հսկայական պարսպով, որի ներսում կարելի է տեսնել հին շինությունների ավերակներ: