մաթեմատիկա

Ղափամա+մաթեմատիկա

Խաչբառ Ղափամայի մասին(pdf)

Խաչբառ Ղափամայի մասին(word)

Խնդիրներ

1․Դդումը ջեռոցում  խորովելու համար, այն սկզբում բաժանեցին 12 հավասար մասերի։  Անին կերավ այդ դդումի 3/12 մասը, իսկ Արամը՝ 1/12 մասը։ Դդմի ո՞ր մասն ավելացավ։

8

2․ Ղափամա պատրաստելու համար անհրաժեշտ է 3/2  կգ ամբողջական դդում, 70 գրամ բրինձ, նույնքան կարագ, շաքարավազի զանգվածը  50 գրամով  պակաս էր  կարագի զանգվածից, չամիչի զանգվածը  5 գ-ով ավելի էր  շաքարավազի զանգվածից, խնձորի զանգվածը շաքարավազի զանգավածի վեցապատիկն է։ Գտեք խնձորի, չամիչի զանգվածը։ Դդմի զանգվածը արտահայտեք գրամներով։

400?

Ամբողջական դդոմը կշռում էր 3կգ դրանցից 1կգ կտեր նեն վորոնք պետք չէն ղափաային իսկ ամբողջ համռմունքները 2կգ քանի կգ կլինի պատրաստի ղափաման։

4կգ

3-1+2=4

բնագիտություն

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով ե ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման`լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ ե լցվել ջրով’ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախորը լճերն են, օրինակ`Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերր փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի’ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում’ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից’ ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ’ Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն’ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը: Հոսող կուտակված ջուր
  2. Լճայիս գոգավորություններս ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ: Լճայիս բառ չկա
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ: Հոսուն լճերը քացր է իսկ անհոսները աղի
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:

ջրամբարը մարդու կողմից կառոցված լիճն է,որը օգտագործում են ելեկտնորկա ստանալու համար

Հայրենագիտություն 2/2/2020

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը: Տիրոջին ընդառաջ
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը: Հայերը ունեցել են նման տոն
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը: Չեմ մասնակցել
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված: Ուրախություն, զվարճություն,ժպիտ և այլն։