Մաթեմ 12/5/2019

1 Գտնել ամենամեծ հնգանիիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերությունը։

99999

2Համեմատե՛ք հետևյալ թվերը։
ա) 2367894 և 2367994
բ) 13456 և 53456
գ) 8935487և 25789
դ) 1111111 և 111145
ե) 999745 և 47826471
զ) 676767 և 6767676767

3Կատարեք գործողությունները
ա) (1+1):1+1:( 3-2) +4×1-1:1=6
բ) (1×38-1×37) :1-1:1=0
գ) (25-24)x(6-5) +1:1+(8-7)x1=3

4․ Գյուղատնտեսական աշխատանքների համար հողագործը գնել է բահ, գերանդի, մանգաղ և եղան։ Քանի՞ միավոր գյուղատնտեսական գործիք է գնել հողագործը։

51

5 Գրե՛ք այն բոլոր եռանիշ թվերը, որոնք գրի են առնվում 5, 0, 2, թվանշանների միջոցով։

502

6 Հինգ միանման աթոռներն արժեն 18000դրամ։ Ինչքա՞ն պետք է վճարել 12 այդպիսի աթոռների համար։

900

7 Արմենը Կարենից 13 հատով ավելի մանդարին ունի: Նա իր մանդարիններից 3 հատը տվեց Կարենին: Այժմ Արմենը Կարենից քանի՞ հատով ավել մանդարին ունի:

10

8 Անահիտը հաշվեց, որ իր և իր 2 քույրերի տարիքների գումարը հավասար է 16։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի անց:

16

9 Արեգն ու իր 6 ընկերները փոխանակվեցին լուսանկարներով։ Քանի՞ հատ լուսանկար փոխանակվեց։

6

10 Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3ուղևոր, բարձրանում՝ 4-ը։

 Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։

5

12 Երկու թվերի գումարը հավասար է 330-ի։

 Եթե թվերից մեկի վերջին զրոն հեռացնենք, ապա թվերը կստացվեն հավասար։ Գտնել այդ թվերը։

300+30=330

13 10 կարկանդակ պատրաստելու համար մայրիկին անհրաժեշտ է կես ժամ ժամանակ, իսկ Մերիին` 40 րոպե։ Գոռը պատրաստ է մեկ ժամում ուտել 10 կարկանդակ։

60

14. Մայրիկն ու Մերին անդադար պատրաստում են, իսկ Գոռը՝ անդադար ուտում։ Գործընթացի սկզբից քանի՞ րոպե անց սեղանին կմնա ուղիղ 50 հատ կարկանդակ:

Սաղ կուտի Գոռը

30

բնագիտություն 12/5/2019

Սև ծով, Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և մասամբ ճանաչված Աբխազիայի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով՝ Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով՝ Եգեյան և Միջերկրական ծովին։ Մակերեսը՝ 422 հազար կմ²։ Առավելագույն խորությունը՝ 2210 մետր, ջրի ծավալը ծովում՝ 555 000 մ³։ Առավել խոշոր ծոցերն են՝ Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները՝ հյուսիսարևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի ծոցերը՝ հարավային ափերի մոտ։ Ծովն են թափվում Դանուբ, Դնեստր, Հարավային Բուգ, Դնեպր, Ռիոն, Կզըլ Իրմակ խոշոր գետերը, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնեղ Ճորոխ գետը։ Ավելի քան 150 մետր խորության մեջ ջուրը վարակված է ծծմբաջրածնով. մեծ խորություններում կենդանի օրգանիզմներ չկան (բացի բակտերիաներից)։ Առավել խոշոր նավահանգիստներն են՝ Օդեսա, Իլյիչովսկ, Նովոռոսիյսկ, Տուապսե, Փոթի, Բաթում, Կոստանցա, Բուրգաս, Վառնա, Տրաբիզոն, Սամսուն, Զոնգուլդակ[2]:

սխալների ուղում

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdghA6Lglbil7f4kyTLgLdVsBjnmYjmqyXNwytLz457mD7j4Q/viewscore?viewscore=AE0zAgBR_8qIy6Bt2ZbYbtB3SvolLgDo6pbPfjtZUfXCAxM15OP41RuR1Mg_MxwrJ7apJRY

1.Հաշվիր 1105-(20+1100:100)+60։(1+2) արտահայտության արժեքը։

11094

Վ

9․ Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։

136 մ

8.Արամը ունի 150 դրամով ավելի քան Սարգիսը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի Սարգիսը, իմանալով, որ նրանք միասին ունեն 4150 դրամ։

2000

7․Գտիր 5569 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։

69


Մայրանի 12/3/2019

Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:

Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին.

— Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան:

— Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը:

— Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով` Աստծուն հիշեին:
Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին:

Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում:


Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին:

Շատ տխրեցին մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ:

Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար:

Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին:

Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև:

Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի:

Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը:

Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:

Պատմությունից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Հենարան-հենելու իր

Մայրիները- օնլայն բառարանում չի ցուցտալիս

մայրենի 12\2\2019

Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:

— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…


Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե քո սրտում ովքեր են բնակվում, ինչու: Աշխատանքդ վերնագրի՛ր հետևյալ կերպ՝ << Իմ սրտի բնակիչները…>>:

ԻՄ ՍԻՏԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ… >>:     ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ    2019

Իմ սրտում բանակումե իմ

Ես իմ սրտում ես բնակեցրելեմ մայրիկին,հայրիկին,տատիկին,եղբայրներին,քույրերին,քորեխայրին,մորքուրին,պապիկիս,տատիկիս,Ձմեռ պապի և տարբեր մադկանց որ ինձ դուրեն գալիս և ես իրանձ տեղադրումեմ իմ սրտում :

Դուս գրիր պատմությունից գտրի բոլոր երկնչուներ

Այսքան-այ

այսքա՛ն-այ

հայրս-այ

հորեղբայր-այ

այս-այ

հայրիկիս-այ

բայծ-այ

միայնճ-այ

բույր-ույ

այն-այ

մայրիկիս-այ

այդպես-այ