Բառասկզբում լսվող Օ-ն գրվում է Օ, օրինակ` օր, օրորոց, օդ, օձ, օգնություն, օրինակ:
Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրինակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ:
Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ:
Մնացած բոլոր դեպքերում լսվող Օ-ն գրվում է Ո տառով, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…
Պետք է հիշել՝
Բառասկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո հետևյալ բառերում՝ ով, ովքեր:
Հայերենում օտար լեզուներից փոխառած բառեր, որոնց սկզբում լսվում է Ո, բայց գրվում է Վո:
Օրինակ՝ վոլտ, վոկալ, Վոլգա….
Սրանցից պետք է տարբերել Ոդիսևս, Որմիզդուխտ բառերը, որտեղ լսվող Ո գրվում է Ո տառով:
Առաջադրանքներ
- Օդ, օրինակ, օգուտ, օղ, օր բառերից կազմիր ուրիշ բառեր` դրանք գործածելով բառի տարբեր դիրքերում:
Օրինակ` օրոր— օրորոց, մեղմօրոր
2. Բաց թողնված տեղերում լրացրու ո կամ վո:
-րբ, երկ-րյակ, արջա-րս, հոգե-րդի, զին-ր. բարձրա-լտ, բան-ր, ան-րակ, բարձր-րակ, -լեյբոլ:
3. Բաց թողնված տեղերում լրացրու օ կամ ո:
ամեն-րյա, աման-րյա, ան-րինական, հանր-գուտ, օրըստ-րե, մեղմ-րեն, մեղմ-րոր, հ-գուտ, տն-րեն, նախ-րոք, շաբաթ-րյակ, բաց-թյա, պարզ-րոշ, արծաթազ-ծ:
4. Օրինակին հետևելով` որակ, որս, որդի, որջ արմատներից 2-ական բառ կազմիր:
որոշ— որոշակի, պարզորոշ
5. Շարքերից ընտրիր և դեմ դիմաց գրիր հոմանիշ բառերը:
ա) ոսոխ, որջ, որձ, ողորկ, որթ, որմ
բ) հարթ, պատ, թշնամի, արու, վազ, բույն
6. Լրացրու օ. ո, վո
Թռչնորս, ով, դօանավակայան, բարձր որակ, ոլեյբոլ, կրկնօրինակ, հայ որդի, մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ, հանրօգուտ, ովքեր, Ոդիսևս, միջօրե, տափօղակ, անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազ օրյա, ցածրորակ,
ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն, հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութաբանական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, Որմիզդուխտ, հայորդի, արջ.օրս, ջրօրհնեք,
Ոլգոգրադ:
7. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ:
Թռչուն-սողուն
Որակ-անորակ
Ցածր-բարձր
Վօմակ-մեկ
Բարձր-ցածր
8. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:
Որակով թռչունը դառավ վօմակ ցակր հետօ բարձր