մաքն է, որի մակերեսը կազմում է շուրջ 14 միլիոն կմ²։
Հարավային լայնության 60° զուգահեռականից հարավ ընկած ջրային տարածքը կղզիների և Անտարկտիդա մայրցամաքի հետ կոչվում է Անտարկտիկա աշխարհամաս։
Այն գտնվում է Հարավային կիսագնդի Անտարկտիկ շրջանում՝ հիմնականում Անտարկտիկ շրջանակի հարավային մասում. շրջապատված է Հարավային օվկիանոսով։ Տարածքը կազմում է է 14,0 միլիոն քառակուսի կիլոմետր (5,4 միլիոն քառակուսի մղոն), ուստի այն համարվում է Երկրի մակերեսի հինգերորդ ամենամեծ մայրցամաքը Եվրասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից հետո։ Համեմատության համար նշենք, որ Անտարկտիդան Ավստրալիայից երկու անգամ մեծ է։ Անտարկտիդայի տարածքի 98 %-ը ծածկված է սառցե շերտով, որի հաստությունը կազմում է առնվազն 1 մղոն (1,6 կիլոմետր)։

Անտարկտիդան համարվում է ամենացուրտ մայրցամաքը՝ ամենաուժեղ քամիներով. համեմատաբար բարձրադիր է։ Անտարկտիդան համարվում է անապատ, քանի որ առափնյա խորությունը տարեկան ավելանում է ընդամենը 200 միլիմետրով, որը տարածքի համեմատ նվազ է[1]։ Երբեմն օդի ջերմաստիճանը հասնում է −89 °C (−129 °F)[2]։ Մշտական մարդկային բնակատեղիներ չկան, սակայն տարեկան 1000-ից 5000 մարդ հետազոտության նպատակով որոշ ժաման