Բարբառը լեզվի տարածքային տարբերակ է, համաժողովրդական լեզվի ճյուղավորում, որը սպասարկում է հասարակության որոշակի հատվածի։ Բարբառն գրական լեզվի ու այլ տարածքային տարբերակների (այլ բարբառների) հետ ունենում է ակնհայտ ընդհանրություններ, սակայն բնորոշը նրա համար հնչյունական, բառային, քերականական ու ոճաբանական այն առանձնահատկություններն են, որոնք պայմանավորում են նրա ինքնուրույնությունը։ Բարբառների գոյացումն ու անկախ ինքնուրույն զարգացումը հատկանշական են դեռևս ցեղային, էթնիկական լեզուների շրջանին, դրանք ակնառու կերպով դրսևորվում են նաև ֆեոդալական մասնատվածության պայմաններում։ Ազգային լեզուների զարգացումը տանում է դեպի բարբառների աստիճանական վերացում։
Հայերենի բարբառների մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 5-րդ դարին, սակայն դրանք հստակ առանձնանում են միջին հայերենում։ Բավական մեծ թիվ են կազմում նոր հայերենի բարբառները (շուրջ 60 բարբառ)։ Հայերենի բարբառների մի մասն այժմ էլ գործածվում է, որոշ բարբառների խոսողական տարածքը նկատելիորեն նեղացել է, իսկ բազմաթիվ բարբառախոս տարածքներ այժմ վերացված են։
Անտարկտիդա (հուն․՝ ἀνταρκτικός, բառացի «Արկտիկայի հակադրություն»), հարավային բևեռի շուրջն ընկած մայրցամաքն է, որի մակերեսը կազմում է շուրջ 14 միլիոն կմ²։
Հարավային լայնության 60° զուգահեռականից հարավ ընկած ջրային տարածքը կղզիների և Անտարկտիդա մայրցամաքի հետ կոչվում է Անտարկտիկա աշխարհամաս։
Այն գտնվում է Հարավային կիսագնդի Անտարկտիկ շրջանում՝ հիմնականում Անտարկտիկ շրջանակի հարավային մասում. շրջապատված է Հարավային օվկիանոսով։
Տարածքը կազմում է է 14,0 միլիոն քառակուսի կիլոմետր (5,4 միլիոն
քառակուսի մղոն), ուստի այն համարվում է Երկրի մակերեսի հինգերորդ ամենամեծ
մայրցամաքը Եվրասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից հետո։ Համեմատության համար նշենք, որ Անտարկտիդան Ավստրալիայից
երկու անգամ մեծ է։ Անտարկտիդայի տարածքի 98 %-ը ծածկված է սառցե շերտով,
որի հաստությունը կազմում է առնվազն 1 մղոն (1,6 կիլոմետր)։
Անտարկտիդան համարվում է ամենացուրտ մայրցամաքը՝ ամենաուժեղ
քամիներով. համեմատաբար բարձրադիր է։ Անտարկտիդան համարվում է անապատ, քանի
որ առափնյա խորությունը տարեկան ավելանում է ընդամենը 200 միլիմետրով, որը
տարածքի համեմատ նվազ է[1]։ Երբեմն օդի ջերմաստիճանը հասնում է −89 °C (−129 °F)[2]։
Մշտական մարդկային բնակատեղիներ չկան, սակայն տարեկան 1000-ից 5000 մարդ
հետազոտության նպատակով որոշ ժամանակ հաստատվում է տարածքում տեղակայված
հետազոտական կենտրոններում։ Այստեղ գոյատևում են միայն ցրտադիմացկուն
օրգանիզմներ, որոնց թվում են բազմաթիվ բույսերի և կենդանիների տեսակներ (պինգվիններ, ծովացուլեր և այլն), բակտերիաներ, սնկեր, բույսեր։ Նմանատիպ բուսականությունը բնորոշ է տունդրային։
Թեպետ դեռ հնուց մարդիկ բազմաթիվ առասպելներ և կարծիքներ են հայտնել Terra Australis («Հարավային մայրցամաք») մասին, առաջին ընդունված վարկածը ապացուցվել է Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզենի և Միխայիլ Լազարևի
«Վոստոկ» և «Միրնի» ռուսական հետազոտական կայանների կողմից 1820 թվականին։
Սակայն 19-րդ դարի երկրորդ կեսին մայրցամաքը բոլորովին անտեսված էր
անտանելի միջավայրի, միջոցների պակասի և տարածքի մեկուսացման պատճառով։
1959 թվականին 12 երկրների կողմից ստորագրվեց Անտարկտիկայի համաձայնագիրը։
Այսօր երկրների քանակը կազմում է 49։ Համաձայնագիրն արգելում է բոլոր
տեսակի ռազմական գործողությունների և հանքարդյունաբերության իրականացումը։
Արգելված է նաև այն ամենը, ինչը վերաբերում է միջուկային ռումբերի պատրաստման և պայթեցման գործընթացներին՝ նպատակ ունենալով պահպանելու մայրցամաքի օզոնային շերտը
և քաջալերելու միայն գիտական հետազոտությունները։ Այսօր հետազոտություններ
են իրականացնում բազմաթիվ երկրների ավելի քան 4000 գիտնականներ։
Հավատը Terra Australis գոյության մասին՝ երկրագնդի հարավում գտնվող մի
հսկայական մայրցամաքի, որ պետք է կարգավորեր Եվրոպայի հյուսիսային
տարածքների, Ասիայի և Հարավային Ամերիկայի համաչափությունը, եղել է դեռ Պտղոմեոսի
ժամանակներից ի վեր (մ.թ. առաջին դար)։ Վերջինիս պնդմամբ՝ աշխարհի բոլոր
երկրամասերի միջև պետք է որ համաչափություն պահպանվի։ Նույնիսկ 17- րդ դարի
վերջերում, երբ հետազոտողները հայտնաբերեցին, որ Հարավային Ամերիկան և
Ավստրալիան առասպելական Անտարկտիկայի մասերը չէին կազմում,
աշխարհագրագետները հավատում էին, որ մայրցամաքը ենթադրվող չափսերից շատ
ավելի մեծ է։