Ապարանի ջրամբարը գտվնում է Արագածոտնի մարզում , Քասաղ  գետի վերին հոսանքում,Քուչակ և Եղիպատրուշ  գյուղերի միջև։

 

Կառուցվել է  1962 – 1967 թվականներին։

Ջրամբարի բարձրությունը 50 մետր է,իսկ երկարությունը՝ 200 մետր։

Ձմռանը սառցակալում է։

Օգտագործվում է ոռոգման համար։

Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է։

Այստեղ բուծվել էնաև  իշխան, սիգ և ծածան ձկնատեսակներ։

Վերջին տարիներին այստեղ բուծվել է նաև խեցգետինը։

Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ։

Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի շրջակայքում։

Ջրամբարի մոտ են գտնվում V դարում կառուցված Սուրբ Վարդան և Թուխ Մանուկ փոքրաչափ եկեղեցիները։

Այնտեղ է գտնվում IV դարում կառուցված  Պողոս- Պետոս բազիլիկ տաճարը, որը  տարեկան 3-4 ամիս մնում է ջրային տարածքի մեջ։

Դեպի Ապարնի ջրամբար

Սիրելի՛ ծնողներ, խնդրում եմ ծանոթանալ նախագծին։Ճամփորդության վայրը փոխվել է։ Շատ
սիրուն տեղ են գնալու։
Հավաքում ենք 2000-ական դրամ։
Եթե գումար կավելանա, ուրբաթ պիկնիկ կկազմակերպենք դպրոցի բակում։
https://pashayanlusine.wordpress.com/2019/06/03/%D5%A1%D6%80%D5%B7%D5%A1%D5%BE-%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BB%D6%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80/

 

Սիրելի՛ ծնողներ, խնդրում եմ ծանոթանալ նախագծին։
Ճամփորդության վայրը փոխվել է։ Շատ սիրուն տեղ են գնալու։
Հավաքում ենք 2000-ական դրամ։
Եթե գումար կավելանա, ուրբաթ պիկնիկ կկազմակերպենք դպրոցի բակում։
https://pashayanlusine.wordpress.com/2019/06/03/%D5%A1%D6%80%D5%B7%D5%A1%D5%BE-%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BB%D6%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80/

Սիրելի՛ ծնողներ, խնդրում եմ ծանոթանալ գիշերակացի ծրագրին և պատասխան նամակով գրել, եթե ձեր երեխան վաղը մնալու է դպրոցում։
Նորից հիշեցնեմ, որ երեխաներն իրենց հետ պետք է ունենան․
  • Գիշերազգեստ
  • Ատամի խոզանակ, մածուկ
  • Սանր
  • Ծածկոց, սավան
  • Հաջորդ օրվա համար հագուստ
  • Ուսապարկ՝  գլխարկ, շշով ջուր, անձեռոցիկ, քաղցեղեն / դա ճամփորդության համար/
  • 1000 դրամ գիշերակացի համար
  • 2000 դրամ ճամփորդության համար
https://pashayanlusine.wordpress.com/2019/06/03/%D5%A3%D5%A5%D5%B7%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%B8%D6%82%D5%B4/

Հարգանքով՝

 

ճամփոթուցյուն

Ողջո՛ւյն, սիրելի առաջին դասարանցի,  ուրախ եմ, որ դու հաճախելու ես մեր կրթահամալիր, մեր դպրոց ու իմ դասարան։ Հիշո՞ւմ ես չէ՞, որ հանդիպելու ենք հունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, ժամը 10։00 — 12։00-ն, որ ավելի լավ ծանոթանանք։ Դու կծանոթանաս դպրոցին, քո ուսուցիչներին, դասընկերներին։ Միասին խաղալու ենք, նկարելու ենք, ծեփելու ենք,  մարզվելու ենք, լողալու ենք, երգելու-պարելու ենք, կարդալու ենք ու այցելելու ենք ագարակ, որ ծանոթանանք այնտեղ ապրող կենդանիների հետ։

Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։