Հրազդան գետ

Հրազդան գետը  համարվում է ՀՀ տարածքով հասող ամենաերկար գետը:  Երկարությունը 141 կմ է: Սկիզբ է առնում Սևանա լճից  անցնում Գեղարքունիքի, Կոտայքի   մարզերով, Երևան  քաղաքով և Արմավիրի մարզի տարածքներով, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս և ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքս գետը։

Հրազդան գետի վտակներից են՝ Մարմարիկը, Դալար գետը, Ակունքը, Արագետը, Սարալանջը: