Վահե Մխիթարյան
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանը Պորտուգալիայի Հանրապետության Ասամբլեայի կողմից` 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության ընդունումը կարևոր հաղթանակ է համարում ՝ միջազգային ճանաչման ճանապարհին: Մխիթարյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։ Պորտուգալիայում երբևէ այս հարցը որևէ կուսակցության կողմից քննարկման առարկա չի եղել: Որևէ կուսակցություն այս հարցը չի ներգրավվել իր քարոզչական ծրագրում, խոստումներ չեն տրվել: Այս պատգամավորները որևէ քաղաքական շահ չեն ունեցել: Նրանք մարդկային դրդումներով քվեարկել են Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի`հայ ժողովրդի կողքին կանգնելու համար: Հիմա, եթե մի փաստաթղթի տակ, որտեղ մի քանի անգամ նշվում է ցեղասպանություն բառը, ստորագրում է պատգամավորների բացարձակ մեծամասնությունը, ապա մենք կարող ենք հաստատել, որ պատգամավորները արձանագրել են Ցեղասպանության հաստատման փաստը՝ կարեկցանք հայտնելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասաց Մխիթարյանը: